Հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների շրջանակում Իրանի հարստացված ուրանը Ռուսաստանին փոխանցելը «ներկայում» ԱՄՆ ծրագրերի մեջ չի մտնում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Դա մեր ներկայիս ծրագիրը չէ։ Դա երբեք մեր ծրագիրը չի եղել։ Ես տեսել եմ նման հաղորդումներ, սակայն չգիտեմ, թե որտեղից են դրանք հայտնվել»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է Վենսը։

Վենսը ենթադրել է, որ նման համաձայնությունը, ամենայն հավանականությամբ, դիմադրության կհանդիպի ինչպես Վաշինգտոնի, այնպես էլ Թեհրանի կողմից։ «Դա ԱՄՆ կառավարության ներկայիս ծրագիրը չէ։ Իրանցիները նման հարց չեն բարձրացրել։ Իմ զգացողությամբ՝ դա մի բան չէ, որին Իրանը առանձնապես հակված լիներ, և ես գիտեմ, որ նախագահը նույնպես առանձնապես ոգևորված չէ դրանով»,- հավելել է նա։

Ընդսմին, փոխնախագահը նշել է, որ նախապես չի արձանագրի դիրքորոշումները բանակցությունների շրջանակում՝ «որևէ կոնկրետ հարցի վերաբերյալ»։

Source: https://news.am/hy/news/1036747