Հինգշաբթի Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգի Դարգահան քաղաքի մերձակայքում, 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Mehr-ը։

Իրանի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:26-ին, իսկ դրա էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։

Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ արևելյան երկայնության 55,97 աստիճան և հյուսիսային լայնության 27,18 աստիճան։

Լուրի հրապարակման պահին ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Source: https://news.am/hy/news/1037271