Գոլեստան նահանգում դատական մարմինների կարգադրությամբ կալանք է դրվել հայրենիքի դավաճանության և թշնամական կառույցների հետ համագործակցության մեջ մեղադրվող 74 անձի գույքի վրա, հայտնում է Tasnim-ը։
Խոսքն այն անձանց մասին է, որոնց իշխանությունները համարում են Իրանի ազգային անվտանգության և շահերի դեմ գործող և Իսրայելի աջակիցների ցանցի առանցքային մասնակիցներ։ Նրանք բոլորն էլ բնակվում են երկրի սահմաններից դուրս։
Ինչպես հայտնել են իրանական իշխանությունները, որոշումն ընդունվել է սիոնիստական ռեժիմի հետ համագործակցության և լրտեսության համար պատիժների խստացման մասին օրենքի շրջանակում։ Այս անձանց նկատմամբ դատական քննությունը շարունակվում է։
Բռնագրավված ակտիվներն օգտագործվելու են ի շահ բնակչության։ Մասնավորապես, միջոցները նախատեսվում է ուղղել պատերազմի հետևանքով տուժած օբյեկտների վերականգնմանը, այդ թվում՝ հիվանդանոցների, գիտական կենտրոնների, դպրոցների, հետազոտական ինստիտուտների և հանրային նշանակության այլ հաստատությունների։
Իշխանությունների տվյալներով՝ կալանքի տակ են առնվել գործով անցնող անձանց բանկային հաշիվները, ավտոմեքենաները և գրանցված անշարժ գույքը։
Ամբողջ գույքը հայտնաբերվել է հետախուզական, իրավապահ և դատական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում և հետագայում բռնագրավվել դատարանի որոշմամբ։
Source: https://news.am/hy/news/1039608
World
Իրանի Գոլեստան նահանգում կալանք է դրվել պետական դավաճանության մեջ մեղադրվող 74 անձի գույքի վրա
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։