Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են ամերիկյան նավերը դուրս մղելու նպատակով հրթիռների և ԱԹՍ-ների կիրառման մասին, հաղորդում է Mehr գործշակալությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Իրանի ՌԾՈւ-ի «Կադիր» տեսակի հականավային հրթիռների նախազգուշական արձակումներից և «Շահիդ Դանա» նոր հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառումից հետո, ամերիկյան DDG-103 և DDG-87 էսմինեցները, ինչպես նաև «USS Tripoli» դեսանտային ուղղաթիռակիրը լքել են Օմանի ծոցը և ուղղվել Հնդկական օվկիանոս։
Այդ նավերը տարածաշրջանում գործում էին «USS George H.W. Bush» ավիակրի գլխավորած ավիակիր խմբի կազմում, որին Իրանը մեղադրում է նավագնացության և ծովային առևտրի անվտանգությունը խախտելու մեջ։
Իրանի ՌԾՈւ-ի Գործողությունների կառավարման կենտրոնը ԱՄՆ ուժերից պահանջել է դադարեցնել ակտիվությունը տարածաշրջանում և հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է գործի դնել ավելի մեծ հեռահարության հրթիռային զենք, որն ընդունակ է խոցել թիրախները նույնիսկ հաշվի առնելով դրանց ներկայիս նահանջը։
Source: https://news.am/hy/news/1041240