2025 թվականին Գերմանիայի կառավարությունը 24,8 միլիարդ եվրո է ծախսել ապաստան հայցողների տեղավորման և խնամքի վրա, ինչը 3,2 միլիարդ եվրոյով պակաս է, քան մեկ տարի առաջ, գրում է Bild-ը՝ հղում անելով Ֆինանսների նախարարության փաստաթղթին։
Ծախսերի վիճակագրությունը վարվում է 2015 թվականին ընդունված օրենքի հիման վրա, որն ընդունվել էր փախստականների թվի գագաթնակետային աճի ֆոնին։ Այդ ժամանակից ի վեր դաշնային կառավարությունը պարտավոր է տարեկան հաշվետվություն ներկայացնել ապաստանի տրամադրմանն առնչվող ծախսերի մասին։ Ծախսերի զգալի մասը սկզբում հոգում են դաշնային հողերն ու համայնքները, որոնք այնուհետև կարող են փոխհատուցում ստանալ դաշնային բյուջեից։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանային և տեղական իշխանությունները նշում են, որ իրենց փաստացի ծախսերը, ներառյալ՝ ինտեգրման ծրագրերը, առողջապահությունը, կրթությունը, երիտասարդական և սոցիալական ծառայությունները, հաճախ գերազանցում են կենտրոնից ստացվող փոխհատուցումները։
Անցյալ տարի Գերմանիայում ներկայացվել է ապաստան ստանալու 168 հազար 543 դիմում։ Դիմումատուների ամենամեծ խումբը կազմել են Աֆղանստանի քաղաքացիները։ Դիմումների ընդհանուր թիվը 2024 թվականի համեմատ նվազել է շուրջ 33%-ով, ինչն էլ իր արտացոլումն է գտել պետական ծախսերի կրճատման վրա։
Source: https://news.am/hy/news/1036969
Football
Գերմանիան կրճատել է փախստականների գծով ծախսերը մինչև 24,8 միլիարդ եվրո՝ դիմումների թվի նվազման ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։