Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումը չափազանց կարևոր է՝ ընդգծելով համաշխարհային առանցքային էներգետիկ միջանցքներից մեկում տեղի ունեցող խափանումների հետ կապված տնտեսական ռիսկերի մասշտաբները, հայտնում է Reuters-ը։
Համատեղ հայտարարության մեջ Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ֆինանսական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը էներգետիկ շուկաների կայունությանը և երկրներին կոչ են արել խուսափելու արտահանման կամայական սահմանափակումներից։
Նրանք ընդգծել են, որ Հորմուզի նեղուցով բաց նավագնացության պահպանումը և էներգետիկ շուկաների կայունությունը առաջնահերթություն են ոչ միայն տարածաշրջանի, այլև ընդհանուր առմամբ համաշխարհային տնտեսության համար։
G7-ի ֆինանսների նախարարները հայտարարել են, որ «խիստ անհրաժեշտ» է ապահովել Հորմուզի նեղուցով ազատ ու անվտանգ տարանցման վերականգնումը, ինչպես նաև նվազեցնել ճնշումը էներգակիրների, սննդամթերքի և պարարտանյութերի մատակարարման շղթաների վրա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կասեցրել է Իրանին հասցվելիք ծրագրված հարվածն այն բանից հետո, երբ Թեհրանը Վաշինգտոնին խաղաղության առաջարկ է ուղարկել, և որ այժմ գոյություն ունի իրանական միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ համաձայնության հասնելու «շատ մեծ հավանականություն»։
Այնուամենայնիվ, G7-ի մի շարք երկրներ դժգոհություն են հայտնել, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն ավելի վաղ հարվածներ են հասցրել Իրանին՝ հաշվի չառնելով հնարավոր տնտեսական հետևանքները, ներառյալ Հորմուզի նեղուցի՝ համաշխարհային էներգետիկ շուկայի այս առանցքային զարկերակի փաստացի փակման ռիսկը։
Աղբյուրների տվյալներով՝ Պարսից ծոցի երեք երկրի ներկայացուցիչներ մասնակցել են Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ քննարկվել է ճգնաժամը, իսկ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Ռոլան Լեսկյուրը հայտարարել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը պետք է ավելի ակտիվորեն օգնեն առավել խոցելի երկրներին՝ հատկապես պարենային խափանումների սպառնալիքի պայմաններում։
Source: https://news.am/hy/news/1036727
Football
G7-ի երկրները Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսումն անվանել են խիստ անհրաժեշտ՝ էներգետիկ ճգնաժամի ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։