Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Ֆրանսիայի բանկի ղեկավարի պաշտոնում Էմանուել Մուլենի նշանակմանը։ 57-ամյա պաշտոնյայի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Կենտրոնական բանկի գործող ղեկավար Ֆրանսուա Վիլրուա դե Գալոն պաշտոնը կլքի ժամկետից շուտ՝ մայիսի վերջին։ Քվեարկությունից առաջ ծայրահեղ աջերի, ծայրահեղ ձախերի և Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները փորձում էին արգելափակել նշանակումը՝ դեմ արտահայտվելով պաշտոնը Մակրոնի ամենամոտ խորհրդականներից մեկին փոխանցելուն։
Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Մուլենի թեկնածությանը դեմ է քվեարկել 110 խորհրդարանականներից 58-ը, սակայն դա բավարար չի եղել նշանակումը մերժելու համար։
Ֆրանսիայի բանկի ղեկավարն ընդգրկվում է Եվրոպական կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդի կազմում։ Նշանակումը տեղի է ունենում եվրոգոտում տիրող բարդ տնտեսական իրավիճակի ֆոնին, որը կապված է Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով գնաճային ճնշումների աճի հետ։
Խորհրդարանական լսումների ժամանակ Մուլենը հայտարարել է, որ տոկոսադրույքների վերաբերյալ Եվրոպական կենտրոնական բանկի հունիսյան որոշումը կախված կլինի նոր տնտեսական տվյալներից։ Նրա բնորոշմամբ՝ կարգավորողին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել գնաճային սպասումների զսպմանը՝ միաժամանակ հաշվի առնելով տնտեսության համար բարձր դրույքաչափերի ռիսկերը։
Եվրոպական կենտրոնական բանկի հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 10-11-ին։
Source: https://news.am/hy/news/1036947
Football
Ֆրանսիայի խորհրդարանն Էմանուել Մուլենին հաստատել է Ֆրանսիայի բանկի ղեկավարի պաշտոնում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։