Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի փոխնախագահ Ստեփան Բոդեի գլխավորած պատվիրակությունը մայիսի 20-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյիի ուղեկցությամբ:
Ստեփան Բոդեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ են խանարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այնուհետև հյուրերը մոտեցել են Հուշապատին, որտեղ զետեղված են Հայոց ցեղապասնության դեմ բողոքի ձայն բարձրացրած մի շարք մտավորականների, քաղաքական և հասարակական գործիչների գերեզմաններից վերցված հողով լի փոքր սափորները:
Պատվիրակությունը շրջել է նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, իսկ այցի ավարտին Ստեփան Բոդեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
Source: https://news.am/hy/news/1037280
Football
Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս երկրամասի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։