Եվրահանձնաժողովն ու Կիևն ավարտել են հունիսի կեսերին ուկրաինական կողմին 3,2 միլիարդ եվրո բյուջետային դոտացիաներ հատկացնելու շուրջ բանակցությունները։ Այս աջակցությունն իրականացվում է 2026-2027 թվականների համար նախատեսված 90 միլիարդ եվրո ընդհանուր ֆինանսավորման շրջանակում։ Այս մասին լրագրողներին հայտնել է էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը։
«Մենք ավարտել ենք Ուկրաինայի հետ փոխըմբռնման հուշագրի շուրջ բանակցությունները, որն անհրաժեշտ է երկրին բյուջետային օգնություն տրամադրելու համար»,- նշել է Դոմբրովսկիսը։
Նա հստակեցրել է, որ խոսքը 3,2 միլիարդ եվրոյի տրանշի մասին է, որը կփոխանցվի «հունիսի կեսերին»՝ պայմանով, որ Ուկրաինայի խորհրդարանը կվավերացնի այդ հուշագիրը։
Source: https://news.am/hy/news/1036862
Football
Եվրահանձնաժողովն ավարտել է հունիսի կեսերին Ուկրաինային 3,2 մլրդ եվրո հատկացնելու շուրջ բանակցությունները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։