Եվրամիությունը մշակել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր ռեժիմ, որը կապված է Հոմուզի նեղուցի արգելափակման հետ։ Այս մասին նշվել է ԵՄ խորհրդի որոշման մեջ։

«ԵՄ խորհուրդն այսօր որոշում է ընդունել ընդլայնել Իրանի նկատմամբ ԵՄ սահմանափակող միջոցների շրջանակը, որոնք ի սկզբանե կիրառվել էին [2023 թվականին]՝ Ռուսաստանի նկատմամբ [իբր տեղի ունեցած] ռազմական աջակցության համար։ Նոր, լրացված պատժամիջոցային մեխանիզմը կուղղվի նաև այն ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ, որոնք կապված են Իրանի այն գործողությունների հետ, որոնք սպառնում են Մերձավոր Արևելքում նավարկության ազատությանը», - նշվել է փաստաթղթում։ ԵՄ խորհրդի վարկածով՝ «Իրանի գործողությունները Հոմուզի նեղուցում հակասում են միջազգային իրավունքին»։

Նոր ռեժիմի շրջանակում առայժմ որևէ կոնկրետ միջոց չի կիրառվել, դա տեղի կունենա ավելի ուշ։ Պատժամիջոցները ավանդաբար կներառեն ԵՄ մուտքի արգելք և ակտիվների սառեցում։

Source: https://news.am/hy/news/1037513