Եվրամիությունը դիտարկում է դաշինքի տարածքում գտնվող Իրանի մի շարք ռազմական կցորդների և դիվանագետների դեմ պատժամիջոցների սահմանման, ինչպես նաև նրանց արտաքսման հարցը։ Այս մասին հայտնում է Euractiv պարբերականը՝ հղում անելով գաղտնի փաստաթղթի։
«Դոսյեում առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել և արտաքսել իրանցի ռազմական կցորդներին ու դիվանագետներին», - նշված է հոդվածում։
Ընդգծվում է, որ դիտարկվող միջոցների հիմքը մի շարք դիվանագիտական ներկայացուցիչների ենթադրյալ կապն է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։ Հիշատակվում է նաև Լեհաստանում Իրանի ռազմական կցորդ Մոհամմեդ Նագիզադեի անունը։
Source: https://news.am/hy/news/1037165