Եվրոպան մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգների՝ պաշտպանության հետ կապված որոշումները կարող են դառնալ ՆԱՏՕ կառուցվածքային վերակազմավորման կամ նույնիսկ դաշինքում Վաշինգտոնի մասնակցության զգալի կրճատման առաջին քայլը։ Ասդ մասին գրել է իսպանական El País թերթը։
Թերթը հիշեցրել է Գերմանիայից 5 հազար ամերիկացի զինծառայող դուրս բերելու մտադրության, Լեհաստանում ուժերի նախատեսված տեղակայման վերանայման, ինչպես նաև Գերմանիայում Tomahawk հրթիռների տեղակայման նախագծի սառեցման նախաձեռնության մասին։ Պարբերականի կարծիքով՝, ԱՄՆ-ը շարժվում է դեպի ՆԱՏՕ-ի հետ ավելի գործնական հարաբերություններ և ձգտում է Եվրոպայում պահպանել այնպիսի ռազմական հնարավորություններ, որոնք անմիջապես համապատասխանում են իրենց գլոբալ ռազմավարական շահերին, որոնք ավելի ու ավելի են կենտրոնանում Ամերիկայի և Ասիայի և ավելի ու ավելի քիչ՝ եվրոպական տարածքի վրա։
Վաշինգտոնը նախկինում զգուշացրել էր, որ կկրճատի իր բեռը դաշինքի շրջանակում։ Սակայն, ինչպես գրել է թերթը, դաշնակիցները միայն հիմա են սկսում գիտակցել, որ փոփոխություններն իրական են։ Պարբերականը նաև նշել է, որ Բեռլինում, Փարիզում և Բրյուսելում ավելի ու ավելի է տարածվում այն զգացողությունը, որ անդրատլանտյան հարաբերությունները մտնում են ռազմավարական անորոշության փուլ, որն աննախադեպ է Սառը պատերազմի ավարտից ի վեր։ Եվրոպական մայրաքաղաքներում անհանգստությունը չի սահմանափակվում ընդունված որոշումների բովանդակությամբ, այն նաև կապված է դրանք հաղորդելու եղանակի հետ, նշել է պարբերականը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Միացյալ Նահանգները ՆԱՏՕ շրջանակում իր քաղաքականությունը կենթարկի շատ լուրջ վերանայման։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը չի աջակցել Վաշինգտոնին Իրանի շուրջ իրավիճակում, թեև ԱՄՆ-ը «տրիլիոնավոր դոլարներ է վճարում ՆԱՏՕ-ի համար»։
Source: https://news.am/hy/news/1037524
El País․ Եվրոպան մտավախություն ունի, որ ԱՄՆ որոշ
El País․ Եվրոպան մտավախություն ունի, որ ԱՄՆ որոշումները կհանգեցնեն ՆԱՏՕ վերակազմավորմանը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր El País․ Եվրոպան մտավախություն ունի, որ ԱՄՆ որոշ նորությունները Telegram-ում
Հետևիր El País․ Եվրոպան մտավախություն ունի, որ ԱՄՆ որոշ թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։