ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Սուլխան Թանազիշվիլիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով շարունակական ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը` պատրաստակամություն հայտնելով առկա փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։

Source: https://news.am/hy/news/1037581