«Դա մեր պահանջն է, դա ճանապարհի հանձնում չէ, այլ սահմանի վերհանում»,- հունիսի 1-ին Հանրային հեռուստատեսությամբ նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Այսպիսով նա պատասխանել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանի հռետորական հարցին, թե ո՞վ է Ադրբեջանին հանձնել Գորիս-Կապան, Կապան-Ճակատեն ճանապարհները։

«Պետք չէ մարդկանց ստել»,- հավելել է Սիմոնյանը։

Նշենք, որ նշված ճանապարհներն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 44-օրյա պատերազմից հետո, որը Բաքուն սանձազերծել էր Արցախի դեմ։

Սիմոնյանը նաև վստահեցրել է, որ օրակարգում երբևէ չի եղել 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու մասին խոսակցություն։

Source: https://news.am/hy/news/1040107