«Սա մեզ համար պարզապես ընտրություն չէ, այլ գոյատևման հարց, «ՔՊ»-ն (կառավարող կուսակցությունը) պետք է վռնդվի, երկրորդ տարբերակ չկա»։ Դրա մասին մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի հետ զրույցում, հայտարարել է կին բժիշկը, որն ավելի վաղ կոշտ հանրային բանավեճի մեջ էր մտել Նիկոլ Փաշինյանի հետ։

Կինն ընդգծել է, որ գործող իշխանությունը զբաղված է ինքնաոչնչացմամբ և ընդունակ է ամբողջությամբ կործանել ազգային արժեքները, հայ եկեղեցին և, ի վերջո, հենց պետությունը: Նա կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ հաղթանակի հասնելու համար, ինչից հետո Կարապետյանը և ներկա քաղաքացիները հանդիպումն ավարտել են ծափահարություններով՝ ի պատիվ ապագա հաղթանակի և հանուն Հայաստանի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախընտրական ակցիայի ժամանակ Փաշինյանը հունից դուրս էր եկել և գոռացել կնոջ վրա, որն իրեն մեղադրել էր հայոց պետականության կործանման մեջ։ Մասնավորապես, նա Փաշինյանին մեղադրել էր այն բանում, որ նա իրենից գողացել է «հայրենիքը, եղբորը և ուրախությունը», ոտնահարել է նաև հայի արժանապատվությունը։

Սկզբում Փաշինյանը փորձել է հանգիստ պատասխանել մեղադրանքներին, սակայն որոշ ժամանակ անց չի դիմացել, փոխել է տոնը և անցել գոռոցների։ Նա միաժամանակ քննադատության տարափ է տեղացել իր քաղաքական ընդդիմադիրների, նրանց թվում՝ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հասցեին։ Փաշինյանը նրանց մեղադրել է վախկոտության ու դասալքության մեջ և խոստացել «բոլորին կզցնել ու ծեփել պատերին»։

Source: https://news.am/hy/news/1040084