«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում ճգնաժամն անցնում է դիվանագիտական «արտակարգ» տեղաշարժերով։
Մինչ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն արդեն ՌԴ–ում է ԵՄ-ի հետ մերձեցմանն ուղղված Հայաստանի ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար, վերջին շրջանում ՀՀ-ում գտնվող ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն արագացված ընթացակարգով կրկին մեկնել է Մոսկվա։
168.am-ի տեղեկությունների համաձայն, Ռուսաստանի կողմից վերջին կոշտ հայտարարությունների ու տնտեսական պատժամիջոցների կիրառման, ԵԱՏՄ ղեկավարների ներկայացրած վերջնագրի ֆոնին ՀՀ իշխանություններն արագացված կարգով դադարեցրել են Գուրգեն Արսենյանի, այսպես կոչված, «արձակուրդը», անհանգստացած ռուսական կողմից հնարավոր կոշտ քայլերից՝ նրան հետ են ուղարկել «լեզու գտնելու» համար»»։
Source: https://news.am/hy/news/1040101
Armenia
Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։