«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 2-ից սահմանափակում է Հայաստանից կորիզավոր պտուղների՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը։

«Ռոսսելխոզնադզորը» Ռուսաստան հայկական մրգերի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքեր է արձանագրել։

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանի Հանրապետության ծագման և առաքման կորիզավոր մշակաբույսերի պտուղների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱՆ 0809 կոդից՝ բալ, կեռաս, ծիրան, սալոր, դեղձ, նեկտարին) և թարմ խաղողի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱՆ 0806 կոդից) ներկրման, ինչպես նաև նշված արտադրանքի՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1040082