Meta ընկերությունը կրճատել է անձնակազմի շուրջ 10%-ը՝ մոտ 8 հազար աշխատակից։ Եվս մոտ 7 հազար աշխատակից կտեղափոխվի նոր ուղղություններ, որոնք կապված են արհեստական բանականության հետ։ Այս մասին հայտնում են The New York Times-ը և Bloomberg-ը։
Պարբերականների տվյալներով՝ աշխատակիցները աշխատանքից ազատման մասին ծանուցումները սկսել են ստանալ առավոտյան, ընդ որում նրանց նախապես խորհուրդ էր տրվել զանգվածային կրճատումների օրը աշխատել տնից։ Որոշ աշխատակիցներ, որոնք եղել են գրասենյակներում, հայտնել են, որ այնտեղ հայտնվել են ընկերության նոր ռազմավարության դեմ բողոքային նյութեր, այդ թվում՝ հարցեր աշխատակիցների էկրաններից տվյալների հավաքագրման վերաբերյալ՝ արհեստական բանականությունը ուսուցանելու համար։
Bloomberg-ի աղբյուրները նշում են, որ կրճատումները նախևառաջ ազդել են ինժեներական և պրոդուկտային թիմերի վրա։ Աշխատանքից ազատված աշխատակիցներին խոստացվել են արձակման նպաստներ, ներառյալ առնվազն 16 շաբաթվա հիմնական աշխատավարձի պահպանումը, ինչպես նաև բժշկական արտոնություններ և կարիերայի աջակցության ծառայություններ։
Վերակառուցումը տեղի է ունենում Meta-ի՝ արհեստական բանականության ենթակառուցվածքի զարգացման մեջ կատարվող լայնածավալ ներդրումների ֆոնին, որոնք, Bloomberg-ի տվյալներով, գերազանցել են 100 միլիարդ դոլարը։ Ընկերության ներսում Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ այս տարի նոր զանգվածային կրճատումներ չեն սպասվում՝ հավելելով, որ ընկերությանը անհրաժեշտ է բարելավել ներքին հաղորդակցությունը։
Source: https://news.am/hy/news/1037072
Football
Ցուկերբերգը կրճատել է աշխատակիցների շուրջ 10%-ը՝ արհեստական բանականության ուղղությամբ վերակառուցման ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։