CNN-ին երկու աղբյուր հայտնել են, որ, ըստ ամերիկյան հետախուզության նոր գնահատականի, Իրանը արագ վերականգնում է իր ռազմական ներուժը, և նրա բանակը վերականգնվում է ավելի արագ, քան սկզբում ենթադրում էին Իսրայելն ու ԱՄՆ-ն։

Վերականգնման գործընթացը ներառում է պատերազմի ընթացքում ոչնչացված հրթիռային կայանքների, արձակման կայանքների փոխարինումը և կարևոր սպառազինության համակարգերի արտադրությունը, այնպես որ, ըստ էության, Իրանը տարածաշրջանում շարունակում է մնալ զգալի սպառնալիք։

Ամերիկացի պաշտոնյան հայտարարել է, որ, ըստ հետախուզության որոշ գնահատականների, Իրանը կկարողանա վերականգնել անօդաչու սարքեր արձակելու հնարավորությունը առնվազն վեց ամսվա ընթացքում. «Իրանցիները գերազանցել են հետախուզական համայնքի սահմանած բոլոր ժամկետները»։

Անօդաչու սարքերը տարածաշրջանի երկրների համար առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում։ Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Իրանը կարող է մեծացնել իր հնարավորությունները՝ անօդաչու սարքերի լրացուցիչ արձակումների միջոցով, որպեսզի շարունակի հարվածները Իսրայելի և Պարսից ծոցի երկրների ուղղությամբ։

Աղբյուրներից մեկը CNN-ին հայտնել է, որ Իրանը կարողացել է վերականգնվել սպասվածից շատ ավելի արագ, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից ստացվող աջակցության շնորհիվ, ինչպես նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը այնքան մեծ վնաս չեն հասցրել, որքան հույս ունեին երկու երկրները։

Source: https://news.am/hy/news/1037248