Բոլիվիայի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական ապահովության նախարար Էդգար Մորալես Մամանին մայիսի 21-ին հայտարարել է հրաժարականի մասին՝ երկրի իրավիճակը կայունացնելու նպատակով, որտեղ արդեն մի քանի շաբաթ է՝ չեն դադարում հակակառավարական բողոքի ցույցերը։

«Ես այստեղ եմ, որպեսզի նպաստեմ երկխոսությանը, որպեսզի մեր երկրում խաղաղություն հաստատվի։ Այդ պատճառով, գործընկերներ, ես հրաժարական եմ տալիս աշխատանքի նախարարի պաշտոնից», — նրա խոսքերը փոխանցել է ABI պետական լրատվական գործակալությունը։

Ավելի ուշ գործակալությունում հավելել են, որ երկրի նախագահ Ռոդրիգո Պասը աշխատանքի նոր նախարար է նշանակել Ուիլյամս Խոսե Բասկոպե Լարուտային։

Source: https://news.am/hy/news/1037411