«British Airways» (BA) ավիաընկերությունը ևս մեկ ամսով՝ մինչև օգոստոսի 1-ը, հետաձգել է դեպի Դուբայ, Դոհա և Թել Ավիվ չվերթների վերսկսումը։
«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով պայմանավորված՝ մենք լրացուցիչ փոփոխություններ ենք կատարել թռիչքների չվացուցակում, որպեսզի մեր հաճախորդների համար իրավիճակն ավելի որոշակի լինի»,- «Reuters» գործակալությանը հայտնել է «British Airways»-ի ներկայացուցիչը։
«Մենք անընդհատ հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և ուղիղ կապի մեջ ենք այն ուղևորների հետ, ում վրա ազդել են այս փոփոխությունները՝ նրանց առաջարկելով խնդրի լուծման տարբեր տարբերակներ»։
Ավելի վաղ BA-ն արդեն հայտարարել էր, որ թռիչքների վերսկսումից հետո նախատեսում է կրճատել դեպի Մերձավոր Արևելք չվերթների քանակը, ինչպես նաև ամբողջությամբ հրաժարվել դեպի Ջիդդա՝ Սաուդյան Արաբիայի մեծությամբ երկրորդ քաղաքի ուղղությունից։
Բացի այդ, ավիաընկերությունը մտադիր է նվազեցնել դեպի Դուբայ, Դոհա, Էր Ռիադ և Թել Ավիվ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով դրանք օրական մեկ չվերթի։
Չվացուցակի խափանումներից բացի, ուժեղանում են նաև մտահոգություններն այն մասին, որ Հորմուզի նեղուցում տանկերային փոխադրումների շրջափակման ռիսկերով առաջացած նավթային ճգնաժամը կարող է այս ամառ հանգեցնել ավիացիոն վառելիքի դեֆիցիտի և ավիատոմսերի գների բարձրացման։
Source: https://news.am/hy/news/1036648
Football
British Airways-ը մեկ ամսով հետաձգել է դեպի Դուբայ, Դոհա և Թել Ավիվ թռիչքների վերսկսումը՝ Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի մղած պատերազմի ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։