Նավթի գնանշումները չափավոր կերպով վերականգնվում են հինգշաբթի առավոտյան՝ չորեքշաբթի գրանցված կտրուկ անկումից հետո։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.55 դոլարով (0.52%)՝ մեկ բարելի համար հասնելով 105.57 դոլարի։ Չորեքշաբթի օրը Brent-ն էժանացել է 6.26 դոլարով (5.63%)՝ մեկ բարելի համար հասնելով 105.02 դոլարի։

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները թանկացել են 0.63 դոլարով (0.64%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.89 դոլարի։ Նախորդ նստաշրջանում պայմանագիրը նվազել է 5.89%-ով (5.66%)՝ մեկ բարելի համար հասնելով 98.26 դոլարի։

Source: https://news.am/hy/news/1037101