Մայիսի 21-ին՝ ժամը 15:16-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարից կայծեր են նկատվում, վարորդը ներսում է։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից ժայռին․ վարորդն արգելափակվել է։
Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ, հատուկ գործիքների օգնությամբ բեռնատարից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։
Source: https://news.am/hy/news/1037444
Բեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էր
Բեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էր. Փրկարարներին հաջողվել է փրկել վարորդի կյանքը
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Բեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էր նորությունները Telegram-ում
Հետևիր Բեռնատարից կայծեր են նկատվել, վարորդը ներսում էր թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։