Բելառուսի զինված ուժերը պատրաստ են ագրեսորի դեմ կիրառել զենքի բոլոր տեսակները, ներառյալ՝ միջուկայինը։ Դրա մասին Ռուսաստանի հետ միջուկային ուժերի համատեղ մարզումից հետո հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է ТАСС-ը։

«Աստված մի արասցե, եթե մի բան պատահի. դուք արդեն տեսաք միջուկային մարզումը։ Այստեղ ոչ մեկ ոչինչ չի մտածելու։ Հենց որ հարձակվեցին մեզ վրա, հենց որ ագրեսիա իրականացրեցին, անմիջապես պատասխան կստանան զենքի բոլոր տեսակներով։

Հակառակ դեպքում, ինչո՞ւ ենք այն պահում մեզ մոտ։ Դա միանշանակ է։ Եվ դա մեզ համար շատ կարևոր է։ Ու այս ուղղությամբ էլ գործելու ենք՝ ոչ մեկին չսպառնալով։ Մեզ ձեռք մի տվեք, մենք ձեզ առավել ևս ձեռք տալու մտադրություն չունենք», - նրա խոսքերն է մեջբերում Белта գործակալությունը։

Source: https://news.am/hy/news/1037303