Աշխարհը ենթարկվում է վերջին տասնամյակների ամենախոշոր կառուցվածքային վերափոխմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում, փոխանցել է «Կոմերսանտ»-ը։

«Եվրոպական էլիտաները սադրում են քաոս, որի մեջ փորձում են ներքաշել նորանոր երկրներ։ Այս գործընթացները ինքնին չեն առաջացել։ Դրանք դարձել են հետևանքն այն բանի, որ աշխարհը վերջին տասնամյակներին ենթարկվում է ամենախոշոր կառուցվածքային վերափոխմանը», — ասել է նա։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ այդ վերափոխումը ոչ թե ցիկլի մի փուլի անցումն է մյուսին, այլ «տեղի է ունենում հենց գլոբալ զարգացման հարացույցի փոփոխություն»։

«Աշխարհն ավելի արդար է դառնում, երբ տնտեսական աճն ընդգրկում է ավելի ու ավելի շատ երկրներ, երբ հնարավորություններ են ստանում միլիարդավոր մարդիկ, որոնք նախկինում գտնվում էին գլոբալ տնտեսության վերջնամասում», — ասել է Պուտինը։

Source: https://news.am/hy/news/1041231