Թեհրանը կկարողանա Վաշինգտոնին նոր «անակնկալներ» մատուցել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Այդ մասին այսօր՝ մայիսի 20-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Քաղված դասերը և ստացված գիտելիքները հաշվի առնելով՝ պատերազմին վերադարձը դեռ շատ անակնկալներ կբերի», — գրել է նա X սոցիալական ցանցում։

Արաղչին նշել է, որ Իրանի հետ պատերազմի սկսվելուց մի քանի ամիս անց ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է միլիարդավոր դոլարների արժողությամբ տասնյակ ինքնաթիռների կորստի փաստը։ Նրա խոսքով՝ իրանական զինված ուժերն առաջինն են խոցել լայնորեն գովազդված F-35 կործանիչը։

Source: https://news.am/hy/news/1036783