ԱՄՆ Պետքարտուղարության «Rewards for Justice» ծրագիրը 15 միլիոն դոլար է առաջարկում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսական ցանցի վերաբերյալ տեղեկությունների համար։

«Ձեր տեղեկությունները կարող են օգնել կործանելու այս ահաբեկչական կազմակերպության ֆինանսական ցանցերը»,- ասված է սոցիալական ցանցերում ծրագրի կատարած հրապարակման մեջ։

Հաղորդագրության մեջ նաև պնդվում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «օգտագործում է բազմաթիվ ֆինանսական մեխանիզմներ իր գործունեությունը ֆինանսավորելու համար, ներառյալ՝ կրիպտոարժութային հաշիվները, միջնորդներին և դրածո ընկերությունները»։

Source: https://news.am/hy/news/1036753