ԱՄՆ զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը (INDOPACOM) հայտնել է Հնդկական օվկիանոսում Davina լցանավի կալանման մասին։

«Գիշերը ԱՄՆ զինված ուժերը Հնդկական օվկիանոսում իրականացրել են առանց դրոշի նավարկող Davina նավի կալանման և զննության գործողություն, որի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ։ Մենք շարունակելու ենք իրականացնել միջազգային ծովային գործողություններ՝ ապօրինի գործունեությունը կանխելու նպատակով, որպեսզի վերացնենք հանցավոր ցանցերը և ձերբակալենք այն նավերը, որոնք նյութական աջակցություն են ցուցաբերում Իրանին, որտեղ էլ որ դրանք գտնվեն»,- նշվել է X-ի՝ հրամանատարության էջում հրապարակված հայտարարության մեջ։

Source: https://news.am/hy/news/1041192