ԱՄՆ-ն ծախսել է THAAD հակահրթիռային կալանիչների իր զինանոցի ավելի քան կեսը՝ վերջին պատերազմի ընթացքում Իսրայելն իրանական հարձակումներից պաշտպանելու համար, գրում է The Washington Post-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգները նաև ավելի քան 100 SM-3 և SM-6 կալանիչ հրթիռներ է օգտագործել Իսրայելի պաշտպանության համար, որն ինքը կիրառել է «Arrow» համակարգի 100-ից պակաս և «Դավթի պարսատիկ» համակարգի մոտ 90 կալանիչ հրթիռ։
Ամերիկացի պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ եթե Իրանի հետ մարտական գործողությունները վերսկսվեն, ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի էլ ավելի շատ կալանիչ հրթիռներ օգտագործել Իսրայելի պաշտպանության համար՝ պայմանավորված հակահրթիռային պաշտպանության մի քանի մարտկոցներ տեխնիկական սպասարկման ուղարկելու վերաբերյալ վերջինիս որոշմամբ։
«Իսրայելն ի վիճակի չէ ինքնուրույն պատերազմներ վարել և հաղթել, բայց իրականում ոչ ոք դա չգիտի, որովհետև նրանք երբեք չեն տեսնում հակառակ կողմը»,— ասել է պարբերականի զրուցակիցը։
Պենտագոնը պարբերականին տված հարցազրույցում հերքել է, որ Իսրայելի հետ պատասխանատվության համատեղ ստանձման վերաբերյալ որևէ խնդիր գոյություն ունի։
«Բալիստիկ հրթիռների կալանիչներն ընդամենը մեկ գործիք են համակարգերի և հնարավորությունների լայնածավալ ցանցում»,- նշել են Պենտագոնում։
Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատունն ի պատասխան հայտարարել է, որ «ԱՄՆ-ն չունի այլ գործընկեր, որն օժտված լինի այնպիսի ռազմական պատրաստվածությամբ, մարտունակությամբ, ընդհանուր շահերով ու հնարավորություններով, ինչպիսին Իսրայելն է»։
Source: https://news.am/hy/news/1037380
Football
ԱՄՆ-ն Իսրայելի վրա է ծախսել THAAD հակահրթիռային կալանիչների իր զինանոցի ավելի քան կեսը. Washington Post
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Միացեք Telegram ծանուցումներին
Ընտրեք լեզուն և թեմաները, և անմիջապես ստացեք ծանուցումներ՝ ամբողջ նյութի հղումով։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։