ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի դիտարկում Գրենլանդիայի նկատմամբ ուժ կիրառելու հնարավորությունը։ Այդ մասին մայիսի 22-ին հայտարարել է Դանիայում ԱՄՆ դեսպան Քենեթ Հովերին։

«Նախագահն այլևս չի դիտարկում ուժի կիրառումը։ Գրենլանդիայի ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները», — նշել է նա։

Դիվանագետը նշել է, որ լավատեսորեն է նայում Գրենլանդիայի հարցով խմբի աշխատանքին։ Նրա խոսքով՝ այն կարող է գտնել այնպիսի լուծում, որը հաշվի կառնի Սպիտակ տան անվտանգության ոլորտի մտահոգությունները, ինչպես նաև Գրենլանդիայի և Դանիայի դիրքորոշումը։ Հովերին հավելել է, որ նման լուծումը պետք է կղզու բնակիչների համար բացի լայն տնտեսական հնարավորություններ։

Source: https://news.am/hy/news/1037389