Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը կարծում է, որ Իրանի ղեկավարության հարցը պետք է լուծվի բացառապես իսլամական հանրապետության քաղաքացիների կողմից։
«Իրանի քաղաքական կարգի ապագան կախված է երկրի մարդկանցից։ Չեմ կարծում, թե մեզ դուր կգար, եթե որևէ մեկը սկսեր ցույց տալ, թե ով պետք է մեզ ղեկավարի։ Կարծում եմ՝ քաղաքական կարգի հարցը՝ արդյոք այն համապատասխանում է նրանց, թե կարիք ունի որևէ փոփոխության, պետք է թողնել իրանցիներին», - ասել է Գարգաշը GLOBSEC սլովակյան վերլուծական կենտրոնի կազմակերպած ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։
Նա ավելացրել է, որ ԱՄԷ-ն «պետք է հարգի» իրանցի ժողովրդի ընտրությունը։
Մայիսի 14-ին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին մեղադրել էր ԱՄԷ-ին իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ և Իսրայելի ագրեսիային անմիջական մասնակցության մեջ՝ կոչ անելով վերանայել քաղաքականությունն իր երկրի նկատմամբ։
Source: https://news.am/hy/news/1037530
ԱՄԷ-ում հայտարարել են, որ Իրանի քաղաքական կարգի
ԱՄԷ-ում հայտարարել են, որ Իրանի քաղաքական կարգի հարցը պետք է լուծեն քաղաքացիները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր ԱՄԷ-ում հայտարարել են, որ Իրանի քաղաքական կարգի նորությունները Telegram-ում
Հետևիր ԱՄԷ-ում հայտարարել են, որ Իրանի քաղաքական կարգի թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։