Պատերազմները կարող են ժամանակավոր դժվարություններ ստեղծել, սակայն Արաբական Միացյալ Էմիրությունները կառուցվել են ամուր հիմքի վրա, որը հնարավորություն է տալիս նրանց պահպանել կայունությունը և հաջողությամբ հաղթահարել ցանկացած ճգնաժամ։ Դրա մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական, դոկտոր Անվար Գարգաշը։
X սոցիալական ցանցում իր հրապարակման մեջ դոկտոր Անվար Գարգաշն ընդգծել է, որ պետության ուժը արմատավորված է «իմաստուն ղեկավարության, հզոր ինստիտուտների, մրցունակ և առաջադեմ տնտեսության, ինչպես նաև համերաշխության, հանդուրժողականության և արդարության վրա հիմնված անկեղծ արժեքների մեջ»։
Նա հավելել է նաև, որ ԱՄԷ-ի հաջողությունը «ոչ թե պատահական զուգադիպության պտուղ է, այլ խորապես արմատավորված տեսլականի և երկար տարիների անկեղծ ու անընդհատ աշխատանքի արդյունք»՝ արտահայտելով հաստատակամ համոզմունք, որ երկիրն ունակ է հաղթահարել ցանկացած մարտահրավեր՝ պահպանելով կայունությունը և ապագայի հանդեպ վստահությունը։
Source: https://news.am/hy/news/1038631
World
ԱՄԷ նախագահի խորհրդականն ընդգծել է երկրի տնտեսական և քաղաքական կայունությունը ճգնաժամերի ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։