Ֆրանսիայում ծայրահեղ և անոմալ վաղ սկսված ամառային շոգի ալիքի հետևանքով, որը պատել է Արևմտյան Եվրոպայի զգալի մասը, յոթ մարդ է մահացել։ Մի քանի երկրներում գրանցվել են մայիս ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ։
Ֆրանսիայում, որտեղ մայիսի պատմական առավելագույն ջերմաստիճանը թարմացվել էր նախ երկուշաբթի, իսկ այնուհետև կրկին երեքշաբթի, Météo France ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ շոգը կարող է պահպանվել մինչև շաբաթվա վերջ։ Ըստ կանխատեսումների՝ որոշ շրջաններում ջերմաչափի սյունը կարող է բարձրանալ մինչև 39°C, գրում է Guardian-ը։
«Այսօրվա դրությամբ կարող եմ հաստատել շոգի հետ ուղղակի կամ անուղղակի կապված յոթ մահվան դեպք»,- TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը՝ հավելելով, որ այդ դեպքերից հինգը կապված են եղել ջրահեղձության հետ։
Մեծ Բրիտանիայում ևս գրանցվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում մայիսյան ամենաշոգ օրը. Լոնդոնի մերձակայքում ջերմաստիճանը հասել է 35°C-ի՝ գերազանցելով երկուշաբթի սահմանված 33,5°C-ի նախորդ ռեկորդը։ Անոմալիայի պատճառը բարձր ճնշման գոտին է, որն արգելափակել է տաք օդային զանգվածները Արևմտյան Եվրոպայի վրա։
Կլիմայական մոդելները ցույց են տալիս, որ գլոբալ կլիմայական փոփոխությունների պատճառով Եվրոպայում հունիսին ուժեղ շոգի առաջացման հավանականությունն այժմ մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան նախաարդյունաբերական դարաշրջանում, և նմանատիպ հետագիծն այժմ հստակորեն նկատվում է նաև մայիսի համար։
«Ծայրահեղ շոգի սեզոնի շրջանակի ընդլայնումը կլիմայի փոփոխության բացարձակապես բնորոշ հետևանք է,- Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում նշել է կլիմայագետ Ռոբեր Վոտարը։- Վերջնական արդյունքում մենք կսկսենք բախվել նմանատիպ ջերմային անոմալիաների ապրիլին և հոկտեմբերին»։
Source: https://news.am/hy/news/1038640
World
Ֆրանսիայում շոգի պատճառով յոթ մարդ է մահացել. մի շարք եվրոպական երկրներում մայիսյան ջերմաստիճանը ռեկորդներ է խփել
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։