Նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ ժամանակ է գտել ամերիկյան մամուլի վրա հարձակվելու համար՝ հայտարարելով, որ The New York Times, The Wall Street Journal պարբերականները և CNN հեռուստաալիքը «կողմնակալ» են լուսաբանում Իրանի դեմ պատերազմը։

«Նույնիսկ եթե Իրանը հանձնվի, ընդունի, որ իր ռազմածովային նավատորմը ոչնչացված է և հանգչում է ծովի հատակին, իսկ իր ռազմաօդային ուժերն այլևս մեզ հետ չեն, և եթե նրանց ամբողջ բանակը դուրս գա Թեհրանից՝ նետված զենքերով և բարձր պարզած ձեռքերով, և յուրաքանչյուրը հուսահատ գոռա «Ես հանձնվում եմ, ես հանձնվում եմ»՝ թափահարելով ավանդական սպիտակ դրոշը. և եթե նրանց ողջ մնացած ղեկավարությունը ստորագրի բոլոր անհրաժեշտ «Կապիտուլյացիայի փաստաթղթերը» և ընդունի իր պարտությունը մեծաշուք ԱՄՆ-ի մեծ հզորության և ուժի առջև, ապա՝ անկում ապրող New York Times-ը, China Street Journal-ը (WSJ), կոռումպացված և այլևս ոչ մեկին պետք չեկող CNN-ը, ինչպես նաև հորինված նորությունների մեդիայի մյուս բոլոր անդամները դուրս կգան այնպիսի վերնագրերով, որ Իրանը ջախջախիչ և փայլուն հաղթանակ է տարել Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ։ «Դումոկրատները» (Dumacrats) և լրատվամիջոցները վերջնականապես շեղվել են ուղուց։ Նրանք բացարձակապես ԽԵԼԱԳԱՐՎԵԼ ԵՆ», - գրել է Թրամփը Truth Social հարթակում։

Source: https://news.am/hy/news/1038651