Արաբական Միացյալ Էմիրությունների վրա անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակումն իրականացրել է «Իսրայելի սիոնիստական ռեժիմը», հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով ռազմական աղբյուրին։
ԱՄԷ պաշտպանության նախարարությունը մայիսի 17-ի հայտարարության մեջ հայտնել էր, որ իր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են երեք անօդաչու թռչող սարքեր, որոնք երկրի օդային տարածք են մտել արևմտյան ուղղությունից։
Նախարարությունը հստակեցրել էր նաև, որ երկու անօդաչու սարք հաջողությամբ որսացվել և ոչնչացվել է, սակայն երրորդը հարվածել է Ալ-Դաֆրա տարածաշրջանում գտնվող «Բարաքա» ատոմակայանի արտաքին պարագծից դուրս գտնվող էլեկտրակայանի գեներատորին։
Ռազմական աղբյուրը Tasnim գործակալությանը հայտնել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա ԱԹՍ-ների հարձակումն իրականացվել է իսրայելական կողմից՝ հավելելով, որ «սիոնիստական ռեժիմը» ձգտում է Արաբական Միացյալ Էմիրություններին ներքաշել տարածաշրջանում Իրանի և մյուս մահմեդական երկրների դեմ ավելի ակտիվ բացասական մասնակցության մեջ։
Աղբյուրը նշել է, որ ԱՄԷ-ն վերջին երեք ամիսների ընթացքում իրականացրել է տարբեր «թշնամական գործողություններ», մինչդեռ Իրանը, ըստ նրա, բացահայտ հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեմ ուղղված գործողությունների մասին։ Նա հավելել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա հարձակումների մի մասը նույնպես կարող էր իրականացված լինել Իսրայելի կողմից։
Նա ընդգծել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները պետք է գիտակցի, որ «երեխաներ սպանող իսրայելական ռեժիմի» հետ բարեկամությունը չի բերի ո՛չ անվտանգություն, ո՛չ տնտեսական օգուտ, այլ միայն վնաս կհասցնի երկրի անվտանգությանը, տնտեսությանն ու հեղինակությանը։
Source: https://news.am/hy/news/1036729
Football
ԱՄԷ-ի վրա անօդաչու թռչող սարքերի վերջին հարձակումն իրականացրել է Իսրայելը. Tasnimշ
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։