Աֆղանստանում աղջիկների ամուսնության համար նվազագույն տարիքային շեմը չեղարկելու մասին լրատվամիջոցների հաղորդումներն անվանել են հորինվածք։ Այս մասին Ariana News լրատվական պորտալի հարցազրույցում հայտնել է երկրի գերագույն առաջնորդի մամուլի քարտուղար Զաբիհուլա Մուջահիդը։
Նրա խոսքով՝ Աֆղանստանի գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունդզադան ավելի վաղ հրամանագիր էր արձակել, որով արգելվում է աղջկան ամուսնացնել առանց նրա համաձայնության։
Մուջահիդը նշել է, որ իսլամական օրենքների հակառակորդների քննադատությունը նոր չէ և առանձնակի ուշադրության արժանի չէ։ Նա նաև պարզաբանել է, որ նոր օրենքը անսահմանափակ իրավունքներ չի տալիս, այլ ընդունվել է դատարանների աշխատանքը հեշտացնելու համար ընտանեկան վեճերի լուծման պրակտիկայում։
The Times թերթը մայիսի 21-ին հայտնել էր, որ Աֆղանստանի իշխանությունները չեղարկել են աղջիկների ամուսնության նվազագույն տարիքը։ Իրավապաշտպան Խորիա Մոսադիկի խոսքով՝ նոր կարգավորումը նախատեսում է ամուսնության կնքման հնարավորություն աղջկա սեռական հասունության հասնելուց հետո։
Source: https://news.am/hy/news/1037414
Աֆղանստանում հերքել են ամուսնության համար տարիքա
Աֆղանստանում հերքել են ամուսնության համար տարիքային շեմը չեղարկելու հայտարարությունները
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Աֆղանստանում հերքել են ամուսնության համար տարիքա նորությունները Telegram-ում
Հետևիր Աֆղանստանում հերքել են ամուսնության համար տարիքա թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։