Էբոլա տենդ ունեցող կամ դրա մեջ կասկածվող վեց պացիենտ փախել է Կոնգոյի հյուսիս-արևելքում գտնվող կլինիկայից, որը հրկիզել էին բողոքողները։ Պացիենտների փախուստի մասին հայտնել է տեղի Actualite պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Ռվամպարա քաղաքում։ Տեղի հիվանդանոց էր հոսպիտալացվել էբոլա տենդի կասկածով մի պացիենտ։ Տղամարդը չի փրկվել, իսկ նրա հարազատները պահանջել են իրենց հանձնել նրա մարմինը՝ հրաժեշտ տալու համար։ Բժիշկները հրաժարվել են, քանի որ մահացածի հետ շփումը վարակման ուղիներից մեկն է։

Զայրացած՝ պացիենտհիվանդի հարազատները հրկիզել են զննման վրաններն ու բժշկական սարքավորումները։ Հրդեհի պահին կլինիկայում գտնվել են հաստատված ախտորոշմամբ երեք մարդ և ևս երեք հիվանդ՝ էբոլա տենդի ախտանիշներով, որոնց անալիզների պատասխանները դեռ պատրաստ չէին։ Այդ բոլոր մարդիկ փախել են։

ԱՀԿ-ն էբոլայի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և հարևան Ուգանդայում հայտարարել է միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ։ Կոնգոյի իշխանությունների տվյալներով՝ երկրում վարակված 131 մարդ չի փրկվել։

Source: https://news.am/hy/news/1037468