ԶՈՒ նոր զինանշանը սկսել է կիրառվել նախքան օրենքի ուժի մեջ մտնելը, գրում է Factor.am-ը։ Կայքը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր ցուցադրեց ՀՀ ԶՈՒ-ի նոր զինանշանը։ «2001 թվականին հաստատված և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին զինանշանում առկա էին մի շարք զինանշանագիտական, ձևաբանական, գաղափարաբանական թերություններ։ Ուստի՝ բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաև զինանշանի արդիականացման, սրբագրման գործընթացը»,- Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութին կից գրել էր Պապիկյանը։ Ըստ ՊՆ պաշտոնական կայքի՝ ՀՀ զինված ուժերի զինանշանը 2001 թվականի հունվարի 23-ին հաստատել է Հայաստանի Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Նոր փոփոխությամբ՝ զինանշանը, դրա նկարագիրը և կանոնադրությունը արդեն հաստատվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով։
Պաշտպանության նախարարությունն այս փոփոխությունն արել է «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի 15-րդ հոդվածում նոր կետ ավելացնելով։ «Պաշտպանության մասին» օրենքի 15-րդ հոդվածում (Հայաստանի Հանրապետության զինված ուժերը) ավելացվել է 3.1 կետը, որում ասվում է․
«Զինված ուժերն ունեն զինանշան, որի նկարագիրը և կանոնադրությունը հաստատվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերն ու նկարագրերը, զինվորական համազգեստի կրման կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը»: Նույն փոփոխությամբ 15-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության «զինվորական կառավարման այլ մարմիններից» բառերը փոխարինվել են «հրամանատարություններից» բառով։
«Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունվել է 2026 թվականի մայիսի 11-ին, նախագահը ստորագրել է մայիսի 25-ին։ Այսինքն, օրենքն ուժի մեջ է մտել նախագահի ստորագրությունից հետո։ Մայիսի 23-ին Factor.am-ը գրել էր, որ Հանրապետության հրապարակում տեղադրվել են «Հանրապետության օր» գրությամբ ցուցապաստառներ, որոնց վրա պատկերված է նաև ՀՀ Զինված ուժերի զինանշանին նմանվող խորհրդանիշ։ Նախարարի այսօրվա ցուցադրած զինանշանից պարզվում է, որ Հանրապետության հրապարակում տեղադրված պաստառների վրա պատկերված է հենց ՀՀ բանակի նոր զինանշանը։ Ստացվում է՝ ՀՀ ԶՈՒ նոր զինանշանը կիրառվել է նախքան այդ մասին օրենքի պաշտոնական ուժի մեջ մտնելը։
Factor.am-ն այս մասին ՊՆ–ից մեկնաբանություն է խնդրել։ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց, որ զինանշանի փոփոխության գործընթացն անցել է սահմանված ընթացակարգերով: «Հանրապետության հրապարակում մայիսի 28-ի զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները, բնական է, մեկնարկել են ավելի շուտ, այդ թվում՝ միջոցառման բրենդինգը»,- ասել է նա:
Source: https://news.am/hy/news/1038801
Armenia
ԶՈՒ նոր զինանշանը սկսել է կիրառվել նախքան օրենքի ուժի մեջ մտնելը. Factor.am
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։