Մայիսի 11-ին Համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժնում ստացվել էին ավտոմեքենաներից կատարված 11 գողության վերաբերյալ հաղորդումներ։ Ընդ որում, բոլոր դեպքերում էլ տարել էին կողային հայելիների ապակիներ ու թողել տելեգրամյան նույն հասցեի հղումով թերթիկներ։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իրավապահները պարզել են, որ ավտոմեքենաներից գողությունները կատարել են Երևանի բնակիչներ 23-ամյա երկու երիտասարդ և 17-ամյա մի պատանի։
Մայիսի 22-ին նրանցից երկուսը հայտնաբերվել և ներկայացվել են դատարան։ 23-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, իսկ 17-ամյա պատանու նկատմամբ կիրառվել է դաստիարակչական հսկողություն ու բացակայելու արգելք։
Ձեռնարկվում են միջոցներ 23-ամյա մյուս երիտասարդին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Source: https://news.am/hy/news/1038817
Armenia
Դավթաշենի ոստիկանները ավտոմեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել (վիդեո)
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։