Նիկոլ Փաշինյանը շատ նման է Միխեիլ Սաակաշվիլիին։ Այս դիտարկմամբ Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը կիսվել է Գորիսի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ երկու քաղաքական գործիչներն էլ ունեն նույն նմանությունները՝ սադրել, խրվել աշխարհաքաղաքական խաղերի մեջ, փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, սիրաշահել ամերիկացիներին՝ փորձելով սեփական հարցերը լուծել ժողովրդի շահերի հաշվին։
Քոչարյանը նաև հիշել է գրեթե 20 տարի առաջվա դեպքերը. 2007 թվականին, երբ Թբիլիսիի ու Մոսկվայի հարաբերություններն արդեն բավականին լարված էին, մայիսի 26-ի զորահանդեսին ինչ-որ թարմ ներկած տեխնիկա հանեցին։ 2008-ի մայիսի 26-ին նույն զորահանդեսն էր՝ նույն տեխնիկայով։
«2007 թվականին ես նրա հետ հանդիպեցի Բաթումիում։ Սաակաշվիլին ասում էր նենց բանակ կառուցեցինք, ռուսական բանակը քայքայված է։ Բանակ չկա, «там все алкоголики»...։ Ես այն ժամանակ նրան ասացի. «Գլուխդ ցավում է, դու լավ չես պատկերացնում, թե ինչ պատմության մեջ կարող են հայտնվել»։
Ու հաջորդեց 2008 թվականի զորահանդեսը, ես արդեն նախագահ չէի։ Ուղիղ երկու ամիս անց Սաակաշվիլին հարձակվեց Ցխինվալի վրա։ 22 ռուս խաղաղապահ զոհվեց։ Ընդամենը 3 օրում ռուսական բանակն արդեն Թբիլիսիի մատույցներում էր, մտան Փոթի։ Ուր գնում էին, ոչ մեկը չէր խանգարում։ (Վրացական) բանակ չկար։ Բանակ էին փնտրում, «աու» էին գոռում, բայց բանակ չկար։
Որովհետև դատարկ ձևականությամբ ու ցուցամոլությամբ բանակ չես կարող ստեղծել։ Իսկ Սաակաշվիլին այդ ընթացքում իր «գալստուկն» էր ծամում»,- նշել է Քոչարյանը։
Source: https://news.am/hy/news/1038808
Armenia
Ռոբերտ Քոչարյան. Ժամանակին ես զգուշացրել էի Սաակաշվիլիին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։