«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մնացել է ընդամենը 9 օր, սակայն նախընտրական դաշտում արձանագրվող հիմնական միտումներից մեկը, ըստ հրապարակվող սոցիոլոգիական ուսումնասիրությունների, շարունակում է մնալ ընտրական ակտիվության զգալի նվազումը։
Տարբեր քաղաքական ուժերի կողմից ներկայացվող և հրապարակային դարձած հարցումների ընդհանուր պատկերը, անկախ մեթոդաբանության տարբերություններից, պատվիրատուներից ու աշխարհաքաղաքական կենտրոններից, հիմնականում արձանագրում է, որ ընտրողների զգալի հատվածը դեռևս չի ցանկանում մասնակցել ընտրություններին։
Միևնույն ժամանակ, ըստ տարբեր կենտրոնների հարցումների արդյունքների, որևէ առանձին քաղաքական ուժ այս փուլում չի կարող ինքնուրույն ձևավորել կայուն խորհրդարանական մեծամասնություն։
Հունիսի 7-ից հետո կառավարության ձևավորումը կարող է կախված լինել մի քանի հնարավոր սցենարներից՝
• դաշինքների ձևավորում և հետընտրական քաղաքական միավորումներ,
• անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ձայների վերաբաշխում՝ բոնուսային համակարգի մեխանիզմների միջոցով,
Այսինքն՝ ընտրությունների արդյունքներն ավելի շատ կախված են հետընտրական զարգացումներից․ ով ում հետ դաշինք կկազմի, որ ուժի ձայնը որքանով կավելանա չանցածների բոնուսների հաշվին։
Այս ֆոնին ընտրությունների արդյունքներից հետո քաղաքական կայունության հարցը շարունակում է մնալ բաց և զգայուն՝ օրակարգի առանցքային թեմաներից մեկը։ Ի՞նչ սպասել հետընտրական Հայաստանում»։
Source: https://news.am/hy/news/1038660
Armenia
«Ժողովուրդ». Քարոզարշավին մնացել է 9 օր․ որևէ ուժ ինքնուրույն իշխանություն չի ձևավորում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։