Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Telegram-ալիքում հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում ռուսաստանյան ուժերը Ուկրաինայի դեմ կիրառել են ավելի քան 2300 հարվածային անօդաչու թռչող սարք, մոտ 1560 կառավարվող ավիացիոն ռումբ և տարբեր տիպերի 108 հրթիռ։
Ըստ նրա, հարվածները հասցվել են քաղաքացիական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ բնակելի տներին և էներգետիկայի օբյեկտներին։ Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ամեն օր աշխատում է հակաօդային պաշտպանության ուժեղացման և բնակչության պաշտպանության ուղղությամբ։
Նա հայտնել է IRIS-T ՀՕՊ համակարգի նոր արձակման կայանքի մատակարարման մասին՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիային աջակցության համար։
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է Շվեդիայի հետ նոր պայմանավորվածությունների մասին, այդ թվում՝ աջակցության փաթեթի, որը նախատեսում է ավիացիայի ուժեղացում և Gripen մարտական ինքնաթիռների մատակարարման հեռանկարներ։
Նա նշել է PURL միջազգային ծրագրի շարունակությունը և կոչ արել դաշնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին և եվրոպական երկրներին, ընդլայնել աջակցությունը։ Զելենսկին առանձնահատուկ ընդգծել է, որ հակահրթիռային պաշտպանության համակարգերի ուժեղացումը շարունակում է մնալ Ուկրաինայի առանցքային առաջնահերթությունը։
Source: https://news.am/hy/news/1039741
World
Զելենսկի. Ուկրաինան IRIS-T նոր կայանք է ստացել՝ Ռուսաստանի շարունակվող հարվածների ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։