Միգրանտները չպետք է աշխատեն սոցիալական ոլորտում և տաքսիում։ Այս մասին հայտարարել է «Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը։
«Պետք է արգելել միգրանտներին աշխատել սոցիալական ոլորտներում, շատ տարածաշրջաններ դա արդեն արել են։ Նրանք անելիք չունեն կրթության մեջ, անելիք չունեն առողջապահության մեջ, անելիք չունեն մեր քաղաքացիներին տաքսիով փոխադրելու գործում», — ասել է Միրոնովը ՏԱՍՍ-ում կայացած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ միգրանտները հաճախ չգիտեն ռուսերեն, իսկ օտարերկրացիներից կազմված տաքսիստները «քաղաքը չգիտեն» և խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները։
Կուսակցության նախագահը հավելել է, որ անհրաժեշտ է նաև վերացնել արտոնագրային համակարգը։
Source: https://news.am/hy/news/1056137