Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ այս տարի Ուկրաինան ստացել է 2025 թվականի համեմատ 2,5 անգամ պակաս հրթիռ-որսիչներ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն այժմ ունի երկու անգամ ավելի շատ բալիստիկ հրթիռներ, քան նախկինում, փոխանցում է ՈւՆԻԱՆ-ը։
«Այս տարի ես ամերիկացի գործընկերներից խնդրում եմ ինձ վաճառել իրենց պաշարների հրթիռների 5%-ը։ Այդ դեպքում մենք կանցնենք ձմեռը։ Եթե նրանք վաճառեն 10% — մենք կոչնչացնենք բոլոր ռուսական բալիստիկ հրթիռները։ Այս պահին պատասխանը հետևյալն է՝ մեզ կվաճառեն ընդամենը 1%», — հայտնել է Զելենսկին։
Նա հավելել է, որ իր ժամանակի զգալի մասը ծախսվում է զանգերի և դաշնակիցների հետ ոչ հրապարակային բանակցությունների վրա՝ լրացուցիչ մատակարարումներ ապահովելու համար։
«Ես փորձում եմ ինչ-որ բան փոխանակել հրթիռների դիմաց… Ես անում եմ որոշ բաներ, որոնց մասին անգամ չեմ կարող պատմել։ Դա չի նշանակում, որ դրանք անօրինական են։ Բայց ես չեմ կարող դրա մասին խոսել», — կիսվել է նա։
Source: https://news.am/hy/news/1055216