Ուկրաինացի զինյալների նպատակաուղղված հարվածի հետևանքով զոհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը։ Այդ մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է РИА Новости-ն։
«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի «Toyota Camry» մակնիշի ծառայողական ավտոմեքենային՝ կայանի արդյունաբերական հարթակի և Էներգոդար քաղաքի սահմանին։ Գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևի հետ միասին զոհվել է նաև ավտոմեքենայի վարորդ Դմիտրի Ֆիլիպովը»,- ասել է նա։
Լիխաչովը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն՝ ընդգծելով, որ այն հնարավոր է դարձել « Կիևի հանցավոր ռեժիմին Արևմուտքի ուղղակի խրախուսման պատճառով»։
Source: https://news.am/hy/news/1050050