Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ պատասխանի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրամիության միջև ռազմավարական ընտրության վերաբերյալ հարցին։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

«Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդների՝ մայիսի 29-ին Աստանայում ընդունված հայտարարությունում հստակ նշված է, որ ԵՄ-ի հետ Երևանի մերձեցման ուղին էական ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար։ Փաստաթղթում ընդգծվել է ԵԱՏՄ կազմի մեջ մտնող երկրների համար դրա հետ կապված վնասի կանխման անհրաժեշտությունը», - նշել է դիվանագետը։

«Ուստի ռազմավարական ընտրության վերաբերյալ հարցին, ինչպես կոչ է անում հենց [Հայաստանի վարչապետ] Նիկոլ Փաշինյանը, Երևանը պետք է պատասխանի, - ընդգծել է նա։ - Եվ որքան հնարավոր է շուտ»։

Source: https://news.am/hy/news/1046093