Հայաստանի առաջին բնակելի երկնաքերերում մայիսի 29-ին իրականացվել են լայնածավալ բետոնալցման աշխատանքներ։ Skyline-ի կառուցման այս փուլում ներգրավվել է ավելի քան 200 մեքենա, օգտագործվել է շուրջ 2400 մ³ բետոն։
Բետոնալցումը շինարարական գործընթացի անբաժան և տեխնիկապես կարևոր փուլերից է։ Skyline-ում աշխատանքներն իրականացվել են առանց ընդհատումների՝ մեկ շարունակական հոսքով։ Բարձրահարկ շինարարության դեպքում այս մոտեցումը հատկապես կարևոր է, քանի որ նպաստում է միասնական կոնստրուկցիայի ձևավորմանը՝ ապահովելով հիմքի ամրությունն ու շենքի սեյսմակայունությունը։
Skyline-ի կոնստրուկցիոն լուծումները մշակվել են միջազգային ճանաչում ունեցող Arup Group ինժեներական ընկերության կողմից։ Ընկերությունը մասնագիտացած է բարձրահարկ և տեխնիկապես բարդ նախագծերում՝ մշակելով սեյսմիկ ռիսկերն ու տեղանքի առանձնահատկությունները հաշվի առնող լուծումներ։ Arup Group-ը մասնակցել է մի շարք համաշխարհային նշանակության նախագծերի իրականացմանը՝ Սիդնեյի Օպերայի թատրոնից մինչև Սինգապուրի Marina Bay Sands համալիր, Լոնդոնի Gherkin երկնաքեր և Պեկինի CCTV շենք։ Հայաստանում Skyline-ը Arup Group-ի առաջին նախագիծն է։
Համաձայն Arup Group-ի նախագծային մոտեցման՝ շենքի հիմքը պետք է հնարավորինս ճշգրիտ արձագանքի տեղանքի երկրաբանական առանձնահատկություններին։ Այդ համատեքստում անընդհատ բետոնալցումը ոչ միայն կազմակերպչական լուծում է, այլև ինժեներական անհրաժեշտություն, որը նպաստում է կառուցվածքի հուսալիությանը։
Skyline-ը կառուցվում է «քաղաք քաղաքում» կոնցեպտով, որում նախատեսում է ունենալ բնակիչների հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքների համալիր։ Նախագծում ընդգրկված են մինչև 35 հարկանի շենքեր՝ 26-ից 140 քմ մակերեսով բնակարաններով։
Նախագծի ճարտարապետական լուծումները մշակվել են աշխարհահռչակ Laguarda.Low ստուդիայի կողմից։ Skyline-ի ճարտարապետական կերպարում ընդգծված է նյույորքյան ժամանակակից ճարտարապետության ազդեցությունը՝ բարձրահարկ շենքերի դինամիկ ու արտահայտիչ լուծումներով, որոնք համադրվում են ժամանակակից կենսակերպի պահանջների հետ։
Մայիսի 29-ի բետոնալցման աշխատանքները Skyline-ի կառուցման հերթական տեսանելի փուլերից են։ Դրանք վկայում են շինարարության շարունակական առաջընթացի և բարձրահարկ նախագծերի համար անհրաժեշտ տեխնիկական չափանիշների պահպանման մասին։
Source: https://news.am/hy/news/1048209