Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է կառուցել 1-2 բլոկով ատոմային էլեկտրակայան, հայտնել է «Վեստի» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում էլեկտրաէներգիայի 30%-ը ատոմային է, սակայն պահանջարկն աճում է, և առաջիկա տասնամյակներում դա կարող է հանգեցնել էլեկտրական հզորությունների պակասի։
«Պետք է պատրաստ լինել դրան։ Եվ մեր պատասխանը՝ մեծ կամ միջին հզորության կայան, մեկ կամ երկու բլոկ, որոնք տասնամյակներով կփակեն առաջիկա էներգետիկ դեֆիցիտները։ Եվ, իհարկե, մենք խորապես համոզված ենք, որ ատոմային կոմպետենցիայի առկայությունը, նման արդյունաբերության առկայությունն ինքնին որակյալ տնտեսության և արդյունաբերության նշան է», - հայտարարել է Լիխաչովը։
Նա հիշեցրել է, որ հայկական կայանի վերագործարկման հերթական փուլից հետո հաջողվել է կայանի հզորությունը բարձրացնել մոտ 10%-ով։
Source: https://news.am/hy/news/1048189