Իսրայելի ընդդիմության առաջնորդ, «Եշ Աթիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը հայտնել է, որ Իրանի հետ վերջերս տեղի ունեցած հակամարտության ընթացքում Իսրայելը պետք է հարվածներ հասցներ իսլամական հանրապետության նավթային և էներգետիկ ենթակառուցվածքին, հաղորդել է The Times of Israel-ը։
«Ես կհարվածեի բոլոր հիմնական էներգետիկ օբյեկտներին, բոլոր նավթահանքերին», — ասել է Լապիդը իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի հարցազրույցում։
Նրա խոսքով, եթե նպատակը Իրանում իշխանափոխության հասնելն էր, անհրաժեշտ էր խարխլել երկրի տնտեսությունը։ «Եթե ցանկանում եք տապալել Իրանի կառավարությունը, պետք է ոչնչացնել Իրանի տնտեսությունը, և աջորդ կառավարությունը ստիպված կլինի այն վերականգնել գրեթե զրոյից երկար տարիների ընթացքում», — ասել է քաղաքական գործիչը։
Լապիդը նաև հայտնել է, որ պատերազմի ընթացքում այս դիրքորոշումը հնչեցրել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին անվտանգության հարցերով փակ խորհրդակցությունների ժամանակ։ Նրա խոսքով՝ ի պատասխան կառավարության ղեկավարը միայն «ինչ-որ անհասկանալի բան է մրմնջացել»։
Ներքին քաղաքականությունը մեկնաբանելով՝ Լապիդը նաև հայտնել է, որ իր կարծիքով՝ Together կուսակցությունում իր դաշնակից Նաֆթալի Բենեթը ներկայիս փուլում Իսրայելի վարչապետի պաշտոնի ամենահարմար թեկնածուն է։
«Նաֆթալի Բենեթը հարմար մարդն է հարմար ժամանակին», — ասել է Լապիդը՝ պարզաբանելով, որ, իր կարծիքով, այժմ Իսրայելին անհրաժեշտ է աջ քաղաքական ճամբարի առաջնորդ։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ իր խոսքերը մյուս ընդդիմադիր քաղաքական գործչի՝ Գադի Այզենկոտի քննադատություն չեն նշանակում։
«Ես չեմ ասում, որ նա ավելի լավն է կամ ավելի հարմար, քան Գադի Այզենկոտը։ Ես ասում եմ, որ հիմա նա ավելի հարմար է, քան ես», — նշել է ընդդիմության առաջնորդը։
Source: https://news.am/hy/news/1047886