Սպիտակ տան անանուն ներկայացուցիչը պնդում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության միջև ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար կապի ալիքը բացվել է և արդեն օգտագործվում է երկու կողմերի կողմից, գրում է Wall Street Journal թերթը։

«Լարվածությունը նվազեցնելու փորձի շրջանակում ԱՄՆ-ն քայլեր է ձեռնարկել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ամերիկյան Կենտրոնական հրամանատարության միջև ճգնաժամային իրավիճակների համար կապի ալիք ստեղծելու ուղղությամբ... Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ հակամարտությունների կանխարգելման ալիքը բաց է և արդեն օգտագործվում է երկու կողմերի կողմից»,- հայտնում է պարբերականը։

Երեքշաբթի Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Շվեյցարիայում անցկացված բանակցությունների արդյունքներով Իրանը և ԱՄՆ-ն կազմակերպել են քաղաքական կապի ալիք, սակայն երկու երկրների զինվորականների միջև կապի ալիք գոյություն չունի։

Source: https://news.am/hy/news/1047009